Մարդ, ով չունի ոչինչ ու ոչ մեկի, բացի ջիպից ու պուլտից...
Մարդ, ով ոչ մի լավ բան չի կարողանում անել...
Մարդ, ով Հյուսթոնի "I will always love you"-ն ա լսում, բայց ամբողջ կյանքի ընթացքում լրիվ հակառակն ա ապացուցել ու շարունակում ա ապացուցել...
Մարդ, ում վրա բոլոր հնարավոր մարդիկ թքել են...
Մարդ, ով սիրում ա զբաղվել դատարկաբանությամբ...
Մարդ, ով ցինիկ ա ու կեղծավոր...
Մարդ, ում կազմած մի նախադասությունն էլ լսելը արդեն պարզ ա դարձնում, թե ինչքան սին ու թերուս ա ինքը...
Մարդ, ով ունի հպարտանալու մինիմում 4 պատճառ, բայց էդ 4 պատճառով հպարտանում ա(ավելի ճիշտ՝ տենց ա ցույց տալիս) միայն, երբ պետք ա լինում ուրիշի մոտ տպավորություն թողնել...
Մարդ, ով հնարավորություն ունենալու դեպքում էլ չի կարողանում թոռնիկի հետ ՄԱՐԴԱՎԱՐԻ շփվել...
Մարդ, ով համարձակվում ա թոռան մեջ զարգացնել ռաբիզություն ու էգոիզմ՝ չհասկանալով, որ մի քանի վայրկյան առաջ ինքը ընդամենը փալաս էր...
Մարդ, ում համար չկան արժեքներ...
Մարդ, ում համար տարբերություն չկա՝ Վիվալդի՞, թե՞ Թաթա...
Մարդ, ով ունի հրացան, որով քաղաքի մեջ որսում ա խեղճ թռչունների, խորովում ու ուտում ա...
Մարդ, ով ամեն ինչի վատ օրինակ ա՝ վատ ծնողի, վատ պապիկի, վատ տղամարդու ու, ամենակարևորը, վատ մարդու...
Հիմա մա՞րդ, թե՞ հորթ!!!
Քիմիայի ԼաբորաԲԼՕԳիա
Բանակը Շվեյցարիայում ա...որ չունի...
Monday, May 6, 2013
Friday, March 15, 2013
հետ արի, ընկերս...
-chem gnum Ayb
-es uzum ei gnair qo hamar lav liner...bayc de meka mi qicn urax em vor im het e mnalu nuyn dprocum...bayc de lav kler eli....
-yes el em eli zato dra hamar urax, vor irar het enq avartelu dproc@! :)))))))
*****
-արա դե արդեն պատմում եմ զգում ե՞ս: ասում եմ պետք չի հլը որ, հենց պետք եղավ առաջինը քեզ եմ ասելու
-exav hambal karoxa etam utem iran :D
-:Ճ չի բացառվում
*****
-արաաաաաա գնում եմ ՎՐաստան :ՃՃՃ
-tesa shnavor exni...gna nhangstaci,,,, :D
*****
-ինչ ես խնդում արա, րակոտել եմ
-tigem tigem se le\
*****
-ինչ կա աբյերս?
-havai eliu............
-ինչի հավայի արա??? հո դու կյանքից հոգնած չես, երբ գրում եմ, ասում ես հավայի: ինչ ա եղել քեզ?
-hech axper...inch pti lini kokords a cvum........
-կոկորդդ խի ա ծվում???
-:D cval vorn a ...... toxuma
-:ՃՃ
*****
-ste es brat..///
-che axpers, der Vrastanum, hesa mi 25-30 ropeic durs enq galis, inch ka dprocum? indz cheq karotel?
-karotel enq.....anunn e drel enq komandirovka' :D ov harcnum a asum enq gnacel a komandirovka
*****
-արա բայց լավ զույգ կարաք ըլնեք է...:ՃՃՃՃ
-mersi axpers nenc lav em zgum vor asum es
*****
-որ նայում էի ոնց էիք տանգո պարում, նախանձում էի...ինչ ես խոսում, գոնե դու մի ասա, ........ն սաղ վախտ ........ի հետ էր պարում, ես էլ տենց նեխեի նստեի??? վերջ տուր, ես հետդ եմ իյեեեե
-mersi axpers....shat....
*****
-ara lurj es chgitem inch klnem ete eli hiastapvem...chgitem.......mernum em.....chem karum,,,
-ԱՐԱԱԱԱԱ հլը հանգստացի, ինչ ես խոսում
-hangist em...)
-նախ ես քեզ չեմ թողնի, որ հիասթափվես...
-ara mersi...lurj
-երկրորդ ես վստահ եմ, որ չես հիասթափվի, երրորդ մի մտածի, որ հիասթափվելու ես
-pordzum em...
-չորրորդ բազմակետերդ չտեսնեմ էլ
-okey...inqnel chi sirum...)))))
*****
-զգացիր երկրաշարժը՞
-che ...exav ara???
-հաաաաաա...ուժեղղղղ
-sax ees??
-փաստորեն
-ara es kyanqis mej chem zgace.... :D dra hamarr a senc hetaqrqir
*****
-զզվում եմ քո բնավորությունից
-es el qonic
-էլի ես ասել, իսկ ես բութ չեմ
-lava
-վստահ ե՞ս, որ սենց պիտի խոսաս
-che
*****
-բա դու ինչով ես օգուտ տալիս ընտանիքիդ, պորտաբույԾ??? :ՃՃՃ
-ara sus hashvark em anum...
*****
-ես քո նաուշնիկների մասին չեմ մոռացել
-es moracel ei..
*****
-կյանքում չէի մտածի, որ կարող ա քեզնից սենց բան խնդրեմ. Էմինեմից ի՞նչ կառաջարկես
*****
-գիտե՞ս ինչից եմ նեռվայնանում
-inchic axper\
-ոչմիբանից, ուղղակի հետաքրքիր էր ռեակցիադ :ՃՃ
*****
-ara en vor...mek mek nervaynacnum em asum es rad exi ay hambal chxosas hets heto nayum em demqit xndum em....du el es xndum...:D
*****
-ես ու դու չենք կռվել, էդ կռվել չի, իսկական ընկերները չեն կռվում
*****
-miak mardy...vori het krvelu yntacqum jpttum em.....
*****
Հունիս 20, 2012
-Քեզ մի պարզ հարց կարելի ա՞ տալ...
-ha
-Դու ինձ քո ընկերը համարում ե՞ս
-hima che
............................................................................................................................................
հետ արի....ընկերս....!!!!!!!
Wednesday, March 13, 2013
Բ-ին՝ Բին
Ես հայոց եկեղեցու պատմությունը գերազանց չգիտեմ, բայց գիտեմ, որ միշտ եկեղեցին եղել ա էն երևույթը, որը բոլոր ներպետական կամ միջպետական հարցերում խիստ ակտիվ ա եղել, պետք եղած դեպքում բոլորին մեջտեղից ճղել ա՝ միայն հաղթանակի հասնելու համար:
Հիմա, երբ ամեն ինչը փոխվել ա, եկեղեցին էլի ճղում ա, բայց ուրիշ բան...ու լրիվ ուրիշի...ու լրիվ ուրիշ նպատակով...
Հիմա Հայաստանում եկեղեցի-ն ասոցացվում ա «մոմ ծախելու բուդկա»-ի հետ: Կործանվում ա էն եկեղեցին, որը դիմացել ա թոնդրակյան, պավլիկյան շարժումներին, որը շարժել ա բոլորի ինքնասիրությունը, իսկ հիմա քիչ-քիչ դառնում ա հանրապետական կուսակցության անդամ կառույց:
Ցավում եմ, բայց հիմա էն պահն ա, երբ մի քանի հոգևորականների պետք ա վերցնել, մնացածին՝ այդ թվում և փառակալած վեհափառ գարեգին բ-ին, նետել ռիսայքլ Բին...այո հենց Բ-ին՝ ուղիղ Բին...
Չկայացած մարդաբանական տեսակները լցվել են եկեղեցի, իսկ եկեղեցին իրանց գրկաբաց ընդունում ա̸̸̸...հեյ գիդի վանչո, փա-լան-չո...չո-չո-չո...գա-րե-գին-չո...
Հ.Գ. Կներեք, որ նկար չեմ դրել, շտո-տը հարմար բան չկար...
Հիմա, երբ ամեն ինչը փոխվել ա, եկեղեցին էլի ճղում ա, բայց ուրիշ բան...ու լրիվ ուրիշի...ու լրիվ ուրիշ նպատակով...
Հիմա Հայաստանում եկեղեցի-ն ասոցացվում ա «մոմ ծախելու բուդկա»-ի հետ: Կործանվում ա էն եկեղեցին, որը դիմացել ա թոնդրակյան, պավլիկյան շարժումներին, որը շարժել ա բոլորի ինքնասիրությունը, իսկ հիմա քիչ-քիչ դառնում ա հանրապետական կուսակցության անդամ կառույց:
Ցավում եմ, բայց հիմա էն պահն ա, երբ մի քանի հոգևորականների պետք ա վերցնել, մնացածին՝ այդ թվում և փառակալած վեհափառ գարեգին բ-ին, նետել ռիսայքլ Բին...այո հենց Բ-ին՝ ուղիղ Բին...
Չկայացած մարդաբանական տեսակները լցվել են եկեղեցի, իսկ եկեղեցին իրանց գրկաբաց ընդունում ա̸̸̸...հեյ գիդի վանչո, փա-լան-չո...չո-չո-չո...գա-րե-գին-չո...
Հ.Գ. Կներեք, որ նկար չեմ դրել, շտո-տը հարմար բան չկար...
Sunday, March 10, 2013
Ողբա~մ քեզ, hay joghowurd...
| Չգիտեմ իրենք են սարքել, թե չէ, բայց լավն ա շատ: :Ճ |
Ուրեմն նախ տեղեկացնեմ, որ մենք ունենք հայերեն տառեր, որոնք գրել ա Մաշտոցը(էս բոլորը դպրոցում սովորում են, բայց 85%-ի համար՝ պօֆիգ): Ցավոք որոշ ֆիրդուսաբնակներ կարողացան ազդել ամբողջ ազգիս վրա ու, հատկապես ինտերնետում՝ ադնակլասնիկներում ու ֆեյսբուքում, հայերեն այբուբենում պրոֆիլակտիկ փոփոխություններ արվեցին, մասնավորապես՝
- Ը-@
- Պ, Փ-P
- Թ, Տ-T
- Խ-Kh
- Ծ-Ts, &
- Ձ-Dz
- Ղ-Gh, X
- Ճ, Ջ-J, Ch
- Շ-Sh
- Չ-Ch
- Ր, Ռ-R
- Վ-V,W
Իրականում՝ տռանսլիտի իմաստը, որը նաև բառի մեջ ա արտահայտված, նրանում ա, որ եթե, օրինակ, ուդմուրտը ուզում ա արտասանել հայերեն «կով» բառը, ինքը կկարողանա կարդալ դրա համարժեքը լատիներենի կամ այլ լեզվի տառերով՝ kov կամ ков: Հիմա մի քանի տարբերակ կա՝ տռանսլիտով գրողները.
- ուզում են բոլոր իրենց ընկերներին ապացուցել, որ վերջիններս ուդմուրտ են ու այբբենգիմ-ին չեն տիրապետում(էս դեպքում կարելի ա կանգնեցնել պպզած ինքնասիրությանը և հակառակն ապացուցել)
- KDWIN չունեն համակարգչում(էս դեպքում կարելի ա դաունլոդ անել ինտերնետից)
- չեն կարողանում արագ գրել ու նեղվում են մի տեսակ(էս դեպքում կարելի ա ադնակլասնիկում 7 ժամ ֆեռմա տշելու փոխարեն օրը 5 տող հայերեն նախադասություն արտագրել Word-ի մեջ)
- չգիտեն, որ հայերեն տառեր կան(էս դեպքում կարելի ա երիտասարդականի անցումից գնել այբբենարան)
- հավես չունեն ու լաաաավ են անում չեն գրում ըլա՞վ արա...(էս դեպքում կարելի ա հավիտյան դադարել խոսել հայրենասիրությունից, հայրենի հողը վերադարձնելուց ու հարևան «թշնամի» պետությունների դրոշները վառելուց և դրանց վրա չիշ անելուց)
- ավելի սրտամոտ են համարում տռանսլիտը, քան մեր հայերեն տառերը(էս դեպքում կարելի ա դիմել հոգեբանի)
- դեռ չեն կողմնորոշվում, թե էս կետերից որու՞մ են տեսնում սեփական արտացոլանքը(էս դեպքում կարելի ա ուղղակի գիտակցել, որ ԱՆԻՄԱՍՏ ա տռասնլիտով գրելը ու արագ անցնել հայատառի ☺)
![]() |
| Էս էլ՝ կադր, որ ֆիքսել եմ լիֆ-սամոյի ռանչոյում՝ Յէրէվան Սիթիում... |
Այլանդակ շատ եմ ցավում մի բանի համար. հայերենը համարվում ա կենդանի լեզու(մենք դա չենք գնահատում), իսկ լատիներենը համարվում ա բացարձակապես մեռած լեզու(մենք դա գնահատում ենք ու, ավելին՝ օգտագործում)...
Հ.Գ. Գրառման մեջ օգտագործվել են բառեր Ջուլիետա Կիրակոսյանի հեղինակած «Ջեբի բառարան»-ից :Ճ
Wednesday, February 20, 2013
Վանա լահմաջո/ու...
ԼահմաջՈՒ. հին հայկական ավանդական կերակուր, ժողովրդի մեջ ավելի հայտնի՝ որպես լահմաջՈ: Վերջինիս նախահայրերը գալիս են դեռ շատ վաղուցվանից՝ Տիգրան Մեծի ժամանակաշրջանից: Բառը ինքնին արդեն հուշում է, որ ուտեստը հայկական ծագում ունի՝ լահմաջո: Կարելի է ընդամենը բառակազմական վերլուծության ենթարկել ու ամեն ինչ պարզ կլինի՝
լահմաջո=լ(գրաբարյան մասնիկ)+ահ+մ(հնուց փոխանցված հոդակապ)+աջ+ո(դեռևս չհայտնաբերված և չուսումնասիրված, սակայն հիրավի հայկական ծագում ունեցող բառակազմական միավոր): Ահա բառի արմատներն են՝ ահ և աջ, այսինքն՝ լահմաջու նշանակում է աջից վախենալու: Հիմա բացատրեմ: Վերևում արդեն քանիցս նշվեց, որ կերակրի նախապապերը գալիս են դեռ շատ վաղուցվանից: Ուրախ եմ հայտնել, որ առաջին լահմաջոն աշխարհում պատրաստվել է հայկական Վան քաղաքում՝ վանա կատվի ազնվական մսից: Լահմաջոյով սնվել են իշխանական ազնվազարմ ընտանիքները ու այս համադամ խորտիկը, բարեբախտաբար, հասել է մինչև մեր օրեր: Այո, իհարկե այսօրվա լահմաջոն չես համեմատի այն ժամանակվանի հետ, քանի որ այն աղճատված է և հումքն էլ շատ դեպքերում բնական չէ՝ պատրաստվում է Շրի Լանկայից ապօրինաբար ներկրված պուձելի և չաո-չաոյի մսից:
Էնպես որ անպայման պահանջեք լահմաջոյի փաստաթղթերը, կերեք միայն այն դեպքում, երբ այն մլավում է: Բացարձակապես հրաժարվեք անհայտ ծագումով և կատվի մսից չպատրաստված լահմաջոյից...Գնեք միայն տեղական հումքից պատրաստվածները:
Հ.Գ. Թույլատրվում է՝ տեքստն օգտագործել՝ որպես նորընտիր նախագաի ամանորյա ուղերձ...
Էնպես որ անպայման պահանջեք լահմաջոյի փաստաթղթերը, կերեք միայն այն դեպքում, երբ այն մլավում է: Բացարձակապես հրաժարվեք անհայտ ծագումով և կատվի մսից չպատրաստված լահմաջոյից...Գնեք միայն տեղական հումքից պատրաստվածները:
Հ.Գ. Թույլատրվում է՝ տեքստն օգտագործել՝ որպես նորընտիր նախագաի ամանորյա ուղերձ...
Subscribe to:
Posts (Atom)
